Տարվա լավագույնները սպորտի ոլորտում. մրցույթի ամփոփում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:
Ըստ անվանակարգերի հաղթողներն են՝

Լավագույն 3 մարզիկներ՝ Վարզդատ Լալայան (ծանրամարտ), Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն), Մալխաս Ամոյան (հունահռոմեկան ընբշամարտ)

Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ)

Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Սարգիս Սարգսյան (շախմատ)

Լավագույն թիմ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական

Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Գասպար Տերտերյան (հունահռոմեկան ընբշամարտ)

Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Սուրեն Հարությունյան (կարատե)

Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Համլետ Մանուկյան (սպորտային մարմնամարզություն)

Լավագույն մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյան (ծարամարտ):

Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: