Փոփոխություն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հայտացուցակում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հայտացուցակում կատարվել է փոփոխություն։
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ Կարեն Մելքոնյանը վնասվածքի պատճառով չի կարողանա միանալ ազգային թիմին։ Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Ալաշկերտ»-ի պաշտպան Արսեն Սադոյան։
Հայաստան–Բելառուս հանդիպումը նախատեսված է անցկացնել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ մարտի 29-ին, խաղի մեկնարկը՝ 18:00-ին։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակի պատճառով մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է։

