ՖԻՖԱ-ի նոր վարկանիշ․ Հայաստանի հավաքականը՝ 105-րդ տեղում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների թարմացված դասակարգման աղյուսակը։

Հայաստանի հավաքականը մեկ հորիզոնականով բարելավել է դիրքը և այժմ զբաղեցնում է 105-րդ տեղը։

Վարկանիշային աղյուսակի առաջատարը Եվրոպայի չեմպիոն Իսպանիան է։ Աշխարհի չեմպիոն Արգենտինան երկրորդ հորիզոնականում է, իսկ եռյակը եզրափակում է Ֆրանսիայի հավաքականը։ Մարոկկոն զգալի առաջընթաց է գրանցել՝ 11-րդ տեղից բարձրանալով 8-րդ հորիզոնական։