Գնաճ Հայաստանում. Սննդամթերքը մեկ տարում թանկացել է 9.5%-ով, իսկ ձուն՝ ավելի քան 31%-ով
Հայաստանի սպառողական շուկայում շարունակվում է գների աճը։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցի՝ 2026 թվականի ապրիլին, 2025 թվականի ապրիլի համեմատ, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները բարձրացել են 9.5%-ով, իսկ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում (մարտի համեմատ) աճը կազմել է 2.8%։
Միս և կաթնամթերք. Տավարի միսն ու ձուն առաջատար են
Ամենազգալի գնաճը գրանցվել է անասնաբուծական մթերքների շուկայում.
- Միս.Մսամթերքի շուկայում տարեկան աճը կազմել է 5%: Ամենաշատը թանկացել է տավարի միսը՝ 20.5%, որից 5%-ը՝ միայն վերջին մեկ ամսում։ Ոչխարի և գառան միսը թանկացել է 14.9%-ով, խոզի միսը՝ 12.5%-ով։
- Ձու և կաթնամթերք.«Կաթնամթերք, պանիր և ձու» խմբում գները տարեկան կտրվածքով աճել են 13.3%-ով։ Այստեղ բացարձակ ռեկորդակիր է ձուն, որի գինն աճել է 3%-ով։ Կաթը, թթվասերն ու պանիրը թանկացել են միջինում 8.5-9%-ով։
Հացաբուլկեղեն և ձավարեղեն
Այս խմբում գները տարեկան կտրվածքով բարձրացել են 3.5%-ով։ Չնայած բրինձն էժանացել է 3.5%-ով, սակայն այլ ապրանքատեսակներ զգալի թանկացում են գրանցել.
- Մակարոնեղեն՝ +11%
- Ցորենաձավար՝ +10.5%
- Հնդկաձավար՝ +7.7%
- Հաց՝ +2.9%
Միրգ և բանջարեղեն
Ապրիլ ամսին ավանդաբար բարձր է եղել թարմ գյուղմթերքի գնաճը։ Միրգը տարեկան կտրվածքով թանկացել է 10.3%-ով, իսկ բանջարեղենը՝ 6.5%-ով։ Հատկանշական է, որ միայն մարտ ամսվա համեմատ բանջարեղենի գինն աճել է 10.1%-ով։
Յուղեր, շաքարավազ և այլ մթերքներ
- Ձեթ և կարագ.Կարագը թանկացել է 8.7%-ով, իսկ արևածաղկի ձեթը՝ 11.6%-ով։
- Քաղցրավենիք.Շոկոլադի գինն աճել է 9%-ով, իսկ շաքարավազինը՝ ընդամենը 0.9%-ով։
- Խմիչքներ.Կակաոյի գինը թռիչքաձև աճ է գրանցել՝ 4%: Սուրճը թանկացել է 6.8%-ով։
- Ալկոհոլ և ծխախոտ.Օղու գինը բարձրացել է 9.8%-ով, գարեջրինը՝ 4.7%-ով, իսկ ծխախոտինը՝ 7.7%-ով։
Ոչ պարենային ապրանքներ և ընդհանուր գնաճ
Ոչ պարենային ապրանքների շուկայում գների աճն ավելի համեստ է եղել՝ 1.6% տարեկան կտրվածքով։
Ամփոփում. 2026 թվականի ապրիլին Հայաստանում ընդհանուր սպառողական գնաճը (նախորդ տարվա նույն ամսվա համեմատ) կազմել է 5.3%: Ինչպես երևում է տվյալներից, գնաճի հիմնական «ծանրությունը» բաժին է ընկել սննդամթերքին, ինչն ուղղակիորեն ազդում է բնակչության սպառողական զամբյուղի վրա։

