Ինչպես լրացնել հայտարարագիրը. ՊԵԿ-ը տեսանյութ է հրապարակել

Պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ է հրապարակել եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացին մասին։ Տեսանյութում ներկայացվում է, թե ովքեր և ինչպես պետք է լրացնեն իրենց տարեկան հայտարարագիրը։

Եվ այսպես, 2026 թվականին եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։

Քաղաքացին պետք է ինքնուրույն ստորագրի և ներկայացնի հայտարարագիրը՝

1․ եթե ստացել է այնպիսի չհարկվող եկամուտ, որի վերաբերյալ տեղեկությունը հարկային մարմնում առկա չէ,

2․ եթե ստացել է այնպիսի հարկվող եկամուտ, որից ինքնուրույն պետք է հաշվարկի և վճարի հարկ, օրինակ՝ 2 ֆիզիկական անձանց միջև վարձակալության գործարքը, որի դեպքում վարձատուն ինքն է հաշվարկում և վճարում հարկերը,

3․ եթե քաղաքացին ցանկանում է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։ https://www.youtube.com/watch?v=c5G_vPAkFTQ