Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն 2025 թվականին կազմել է ավելի քան 9,5 հազար դոլար

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ի ցուցանիշով Հայաստանը հետխորհրդային երկրների շարքում (բացի Բալթյան երկրներից) 6–րդ տեղում է: Այդ մասին են վկայում Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները։

Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն 2025 թվականին կազմել է 9 521 դոլար, ինչը 11,2%–ով բարձր է 2024 թվականի ցուցանիշից։ Առաջին տեղում Ռուսաստանն է (17 972 դոլար), որին հաջորդում են Ղազախստանը (14 855 դոլար) և Թուրքմենստանը (11 587 դոլար), Վրաստանը 4–րդն է (10 346 դոլար), Ադրբեջանը՝ 8–րդը (7 322 դոլար)։

այաստանը 6–րդ տեղում է նաև գնողունակության համարժեքությամբ ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով (Ռուսաստանն առաջատարն է նաև այս ցուցակում՝ ավելի քան 50 հազար դոլար ցուցանիշով)։

ԱՄՀ–ն այս վերահաշվարկն անում է՝ համեմատելով, թե նույն քանակի դոլարով ինչ կարելի է գնել ԱՄՆ–ում և այլ երկրներում:

ԱՄՀ–ի գնահատմամբ` հետխորհրդային երկրներում իրական ՀՆԱ–ն 2,5–3,5 անգամ բարձր է, քան անվանական ՀՆԱ–ն (ոչ այնքան բարձր աշխատավարձերի հաշվին տեղական ապրանքների և ծառայությունների գներն այստեղ ավելի ցածր են, քան Եվրոպայում կամ ԱՄՆ–ում):

Հայաստանում  այդ գործակիցը 2,6 է, և 2025 թվականի ՀՆԱ–ն նշված վերահաշվարկով կազմել է 24 871 դոլար։ Այլ կերպ ասած` ունենալով նշված 9 521 դոլարը` Հայաստանում կարելի է ձեռք բերել ապրանքների և ծառայությունների այնպիսի ծավալ, որը ԱՄՆ–ում (միջին հաշվով) կարժենար գրեթե 25 հազար դոլար։