Հեղուկ գազի դեֆիցիտ. ո՞րն է պատճառը
Հայաստանում վերջին օրերին հեղուկ գազի դեֆիցիտ է և գների կտրուկ աճ։ Եթե դեռ մեկ շաբաթ առաջ հեղուկ գազի գինը 160-180 դրամ էր, ապա այսօր այն նվազագույնը 300 դրամով է վաճառվում, բայց Երևանում գտնել լցակայան, որտեղ այն վաճառքում կա, ուղղակի մեծ հերոսություն է:
Ո՞րն է այս դեֆիցիտի պատճառը: Խնդիրը նրանում է, որ Հայաստանը հեղուկ գազ ներկրող երկիր է, հիմնականում այն ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, մասամբ՝ Իրանից ու Իրաքից։ Վերջին իրադարձություններով պայմանավորված՝ Հայաստանը գրեթե դադարեցրել կամ խիստ սահմանափակել է Իրանից և Իրաքից, այս պահին երկրի հիմնական կախվածությունը ՌԴ-ից է: Սա էլ ստեղծում է նման իրավիճակ շուկայում, քանի որ Հայաստանի ներկրումները մեծամասամբ կախված են Վերին Լարսի անցակետի աշխատանքից, իսկ մի քանի օր առաջ Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ 3 օրով փակում են անցակետը՝ եղանակային իրավիճակով պայմանավորված։
Ապրիլի 25-ին այն բացվեց միայն մարդատար մեքենաների համար, հաջորդ օրը նաև՝ բեռնատարների, սակայն ապրիլի 27-ի դրությամբ հեղուկ գազի գինը գազալցակայաններում վաճառվում էր մոտ 300 դրամով, բայց շատ քիչ գազալցակայաններ կան, որտեղ այն վաճառվում է:

