2025թ.-ին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին

2025 թվականի ընթացքում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին:

Այս մասին Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նախարարը նշել է, որ Հայաստանի էներգետիկ համակարգին այս պահին միացված են ավելի քան 1150 մեգավատտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ:

«Սա 2030 թվականի համար նախատեսված ցուցանիշից ավելի է շուրջ 150 մեգավատտով, և այս թիվը շարունակաբար աճում է: Աճը 2024 թվականի համեմատ կազմում է ավելի քան 45 տոկոս:

Որպեսզի պատկերացնեք այս ցուցանիշի մեծությունը, պիտի ասեմ, որ Հայաստանի ամբողջ արտադրանքի շուրջ 14 տոկոսը նախորդ տարի արտադրվել է արևային կայանների միջոցով»,- ասել է Խուդաթյանը: