Հայաստանը արժանացել է «Ճամփորդական ոգի» անվանակարգին
Հայաստանը արժանացել է «Ճամփորդական ոգի» անվանակարգին Զբոսաշրջության և հյուրընկալության արդյունաբերության MITT 2026 միջազգային 32-րդ ցուցահանդեսում: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը՝
վկայակոչելով ցուցահանդեսի արդյունքները։
Այս մրցանակը շնորհվում է որպես զբոսաշրջային ուղղություն, որն առանձնանում է իր յուրահատուկ մշակութային բազմազանությամբ, անսպասելի տպավորություններով և այն հոգևոր-հուզական կապով, որ ստեղծում է այցելուների հետ: Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները նշում են, որ Հայաստանը ոչ միայն պատմական հուշարձաններով և բնությամբ է գրավում, այլ նաև իր ջերմ հյուրընկալությամբ, գաստրոնոմիական հարստությամբ ու յուրօրինակ ոգով, որն անմոռանալի հետք է թողնում յուրաքանչյուր ճանապարհորդի հոգում:
Ցուցահանդեսը միավորել էր ավելի քան 900 մասնակիցների 40 երկրներից՝ դառնալով ոչ միայն բիզնես հարթակ, այլև կենդանի էկոհամակարգ, որտեղ զբոսաշրջային ընկերությունները, փորձագետները, գործընկերները և հաճախորդները մշտական հաղորդակցության մեջ են: Հենց այս միջավայրում էլ Հայաստանի տաղավարը կարողացավ առանձնանալ և արժանանալ փորձագետների գնահատանքին:
«MITT-ը ոչ միայն Ռուսաստանում զբոսաշրջության ոլորտի խոշորագույն իրադարձություններից մեկն է, այլև իսկական կենդանի էկոհամակարգ ՝ հաճախորդների և գործընկերների հետ զբոսաշրջային բիզնեսի փորձագետների մշտական հաղորդակցության համար», — ասվում է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունում:

