Հայաստանում կխստացվի թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը

Հայաստանում կխստացվի թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը։

Մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացնելու նպատակով թմրամիջոցներ արտադրելու, պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու, տարածելու, գովազդելու և իրացնելու դեպքուլ պատիժը՝ ներկայիս 3-6 տարուց կդառնա մինչև 5-10 տարվա ազատազրկում:

Բացի այդ, անչափահասի մասնակցությամբ կամ անչափահասի նկատմամբ նույն հանցանքը կատարելու դեպքում առաջարկվում է սահմանել ավելի խիստ պատիժ ՝ 8-15 տարի ազատազրկում: Առաջարկվում է նաև պատժի համանման խստացում անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ հանցագործություն կատարելու դեպքերում:

Կուժեղացվի նաև պատասխանատվությունը անձնական նպատակներով թմրաբույսերի աճեցման համար։ Մասնավորապես, միջին աշխատավարձի 10-ապատիկի չափով տուգանքի փոխարեն կկիրառվի 20-ապատիկը, կամ ներկայիս 1 տարվա փոխարեն 2 տարի ժամկետով ազատազրկումը: