Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգն առաջին անգամ հանդես կգա Երևանում
Ապրիլի 14-ին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգն առաջին անգամ հանդես կգա Երևանում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի հոբելյանական համերգին։
Ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 դո մինորը, երկ 18 (38 րոպե), իսկ տոնական համերգի երկրորդ հատվածում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի մեր ունկնդրի ամենասիրելի և սպասված նախագծերից կատարումներ՝ անվանի հայ արտիստների մասնակցությամբ։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:
Համերգը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 19։30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 5,000 — 50,000 դրամ։

