Երևանը շնչում է բալետով. ի՞նչ դիտել առաջիկա օրերին

Եվ այսպես, Երևանի բալետային փառատոնը վերադառնում է և սա այս հունիսի կարևոր լուրերից ու իրադարձություններից մեկն է:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօրվանից՝ հունիսի 2-ից 6-ը 4-րդ անգամ կիրականացվի երևանյան բալետային միջազգային փառատոնը: Եվ ի՞նչ բեմադրություններ են մեզ սպասվում:

Հունիսի 2-ին և 3-ին անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ կներկայացվի Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված «Թամար» բալետի պրեմիերան:

Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի արդեն մեծ ճանաչում գտած և սիրված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան:

Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգի:

Մուտքն ազատ է: Եկեք և վայելեք