Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը

«Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթն այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համագործակցության շրջանակում:

Հունիսի 6-ին եվրոպական 11 երկրների պատվիրակությունները կժամանեն Հայաստան և հանդես կգան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեծ բեմում, հայտնում է Առաջին ալիքը:

Մրցույթին կմասնակցեն Հայաստանը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Գերմանիան, Լատվիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Շվեդիան և Շվեյցարիան: