«Մոնթե» ֆիլմի նկարահանումները մեկնարկել են

Genetic Production-ը, որը 2025 թվականին հանրությանը ներկայացրեց «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմը, արդեն մեկնարկել է «Մոնթե» կինոնկարի նկարահանումները։Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։

«Ֆիլմը պատմում է Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա: Պատմություն, փաստեր, որոնք պատմվել և հաստատվել են Մոնթե Մելքոնյանի կնոջ` իմ շատ սիրելի տիկին Սեդա Մելքոնյանի կողմից: Պրեմիերան կկայանա 2026 թվականի նոյեմբերին: Աստված մեզ հետ», — գրել է նա։

Genetic Production ընկերության գլխավոր նպատակն է արվեստի լեզվով ցույց տալ հայի ինքնությունը, ստեղծարար էությունը, նրա պայքարող և հաղթող ոգին՝ մեր պատմության ականավոր գործիչների, հեղինակավոր մարդկանց օրինակով։