Ջահերով երթ. չե՛նք մոռացել ու չե՛նք ուրանալու

Այսօր ապրիլի 23-ն է, և ինչպես ամեն տարի, այս տարի ևս Երևանում տեղի կունենա ավանդական Ջահերթով երթը:
Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող ամենամյա միջոցառում է։
Ցավոք, մեկ դար անց մեր թշնամիների ծրագրում ոչինչ չի փոխվել, այսօր, ինչպես և 111 տարի առաջ, մեր նկատմամբ կիրառվում է նույն ցեղասպան քաղաքականությունը։
Կազմակերպիչները հայտարարում են. “Մենք չպետք է թույլ տանք աշխարհին կարծել, թե մոռացել ենք մեր ազգի նկատմամբ իրականացված ոճրագործությունը:
Ուստի, այսօր այդ քաղաքականությանը ոչ ասելը, ապրելու մեր ցանկությունը բոլորին լսելի դարձնելը, համազգային դիմադրողականության բարձրացումը դառնում է յուրաքանչյուր հայի պարտքը։
Միացի՛ր Ջահերով երթին, աշխարհին ապացուցելու ու ևս մեկ անգամ լսելի դարձնելու, որ ՉԵ՛ՆՔ մոռացել”:
Բոլոր ցանկացողները կարող են նաև դառնալ ջահակիր:
Մեկնարկը` Հանրապետության հրապարակ, ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին: