Եվրոպայի կանանց շախմատի առաջնություն. Հայաստանը ներկայացնում է 16 շախմատիստուհի
Մայիսի 25-ին Բաթումիում մեկնարկել է Եվրոպայի կանանց շախմատի առաջնությունը: Այն կավարտվի հունիսի 6-ին։
Մրցումներում հայտավորված է 32 երկրի 166 շախմատիստ: Մրցակարգը շվեյցարական է և մրցանակակիրները կորոշվեն 11 փուլի արդյունքում:
Հայաստանից հայտավորված են 16 շախմատսիտուհիներ՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Աննա Խաչատրյանը, Անահիտ Մկրտչյանը, Սոնա Կրկյաշարյանը, Նվարդ Հայրապետյանը, Անի Ավետիսյանը, Պոլինա Կոբակը, Անահիտ Մուրադյանը եւ Անի Նահապետյանը։
Առաջին տուրում իրենց հաշվին հաղթանակ գրանցեցին Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Պոլինա Կոբակը, Նվարդ Հայրապետյանը, կեսական միավոր վաստակեցին Էլինա Դանիելյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը:
Մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է, իսկ 10 լավագույնները իրավունք կստանան մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը։

