Հայաստանը 9 մեդալ նվաճեց սամբոյի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում
Մայիսի 17-ին Թբիլիսիում ավարտվեց սամբոյի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը անցկացրեց վերջին տարիների իր ամենահաջող մրցաշարերից մեկը և ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրեց երրորդ տեղը։
Հայ սամբիստները նվաճեցին 9 մեդալ՝ 2 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե։ Ընդհանուր արդյունքով Հայաստանի հավաքականը զիջեց միայն Ռուսաստանի և Ուկրաինայի թիմերին՝ առաջ անցնելով Բելառուսից, Վրաստանից, Բուլղարիայից և Ադրբեջանից։
Հայաստանի հավաքականի գլխավոր հաջողությունները գրանցվեցին մարզական սամբոյում։ Եվրոպայի չեմպիոններ դարձան Կարեն Սարգսյանը՝ մինչև 58 կգ քաշային կարգում, և Գոռ Հարությունյանը՝ մինչև 88 կգ քաշային կարգում։ Երկու մարզիկներն էլ վստահ անցկացրին մրցաշարը և Հայաստանին բերեցին երկու ոսկե մեդալ։
Եվս երեք հայ սամբիստ հասան մարտական սամբոյի եզրափակիչներ և դարձան արծաթե մեդալակիրներ։ Պարգևների արժանացան Մայիս Ներսեսյանը՝ մինչև 64 կգ, Արսեն Ավեդիսյանը՝ մինչև 71 կգ, և Լեոնիդ Մելիքյանը՝ մինչև 98 կգ քաշային կարգերում։
Հայաստանի հավաքականի բրոնզե մեդալները նվաճեցին Բորիս Շատվերյանը՝ մարզական սամբոյում, ինչպես նաև Նարեկ Գոգինյանը, Գևորգ Ազատյանը և Մխիթար Թեմուրյանը՝ մարտական սամբոյում։

