Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը նոր պաշտոն է ստացել «Սարդարապատ» ակումբում
Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը նոր նշանակում է ստացել նաև ակումբային մակարդակում՝ ընդգրկվելով «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի կառավարման կազմում։
Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ստեփանյանը նշանակվել է «Սարդարապատի» սպորտային տնօրենի պաշտոնում։ Այսուհետ նա համատեղելու է ազգային հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքը ակումբի սպորտային կառավարման պարտականությունների հետ։

