Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են մեկնել Բրազիլիա
Ապրիլի 20 -ին Բրիազիլիայում կենրակում է Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը:
Ծաղկաձորում անցկացված հավաքից հետո, հայ բռնցքամարտիկները մարզումները շարունակում են մայրաքաղաքի Օլիմպավանում. ամեն ջանք գործադրվում է, որ մարզիկ – մարզուհիները հաջող մասնակցություն ունենան Բրազիլիայում մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:
Մարզիչներն արդեն հրապարակել են կազմերը: Եվ այսպես.
Կանանց թիմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Էլիդա Քոչարյանը (65 կգ)։
Տղամարդկանց պայքարին կմասնակցեն Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ)։
ՀՀ պատվիրակությունը մրցավայր կմեկնի ապրիլի 17-ին։
Գավաթի խաղարկության հաջորդ փուլերը կանցկացվեն Չինաստանում / հունիսի 15 -ին / և երրորդը՝ Տաշքենդում / նոյեմբերի 25 -ին /:
Երեք մրցաշարերի հանրագումարով կորոշվեն աշխարհի գավաթակիրները:
Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին:

