Նարեկ Մկրտչյանը՝ երիտասարդների աշխարհի 2026 թվականի առաջնության արծաթե մեդալակիր

Հայ ծանրորդ Նարեկ Մկրտչյանը արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի 2026 թվականի առաջնությունում։

Մինչև 79 կգ քաշային կարգում Մկրտչյանը երկամարտի արդյունքում գրանցել է 336 կգ։ Պոկում վարժությունում հայ մարզիկը բարձրացրել է 150 կգ և զբաղեցրել հինգերորդ տեղը, իսկ հրում վարժությունում 186 կգ արդյունքով դարձել է երրորդը։

Մրցումների հաղթող է դարձել Եգիպտոսի ներկայացուցիչ Աբդուլռահման Համուդան՝ երկամարտի 341 կգ արդյունքով։ Մրցանակային եռյակը եզրափակել է Թուրքմենստանի ներկայացուցիչ Դիդարբեկ Ժումաբաևը՝ 335 կգ արդյունքով։

Մկրտչյանի արծաթը Հայաստանի հավաքականի համար դարձավ մրցաշարի առաջին «մեծ» մեդալը։ Ավելի վաղ հայ մարզիկները նվաճել էին փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալներ։

Արդյունքներ. Մինչև 79 կգ, տղամարդիկ

Աբդուլռահման Համուդա՝ Եգիպտոս — 341 կգ՝ 153+188

Նարեկ Մկրտչյան՝ Հայաստան — 336 կգ՝ 150+186

Դիդարբեկ Ժումաբաև՝ Թուրքմենստան — 335 կգ՝ 148+187

Այսօր Հայաստանի հավաքականի կազմում հանդես է եկել նաև Մերի Միսակյանը։ Աղջիկների մինչև 69 կգ քաշային կարգում նա զբաղեցրել է 6-րդ տեղը։