Նոան խոշոր հաշվով արտագնա հաղթանակ տարավ առաջատարի նկատմամբ
Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտից ընդամենը մեկ տուր առաջ գործող չեմպիոն «Նոան» կարևորագույն և տպավորիչ հաղթանակ տոնեց։ Հյուրընկալվելիս ուժերը չափելով մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արարատ-Արմենիայի» հետ՝ հյուրերը մրցակցին ոչ մի շանս չտվեցին և վստահ առավելության հասան 4:0 հաշվով, գրում է
Խաղի հաշիվն արդեն 13-րդ րոպեին բացեց բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը, իսկ ընդամենը յոթ րոպե անց պորտուգալացի Հելդեր Ֆերեյրան կրկնապատկեց «Նոայի» առավելությունը։ Հանդիպման վերջնամասում իր խոսքն ասաց բրազիլացի գոլահար Մատեուս Այասը։ Նա նախ 85-րդ րոպեին հաշիվը դարձրեց խոշոր, ապա մրցավարի կողմից հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Այս դիմակայությունից հետո «Արարատ-Արմենիան» իր ակտիվում ունի 54 միավոր (25 խաղ) և շարունակում է պահպանել առաջին հորիզոնականը։ «Նոան», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել (24 խաղ), վաստակել է 49 միավոր և հաստատվել է երկրորդ տեղում՝ առավելագույնս թեժացնելով պայքարը ոսկե մեդալների համար։
Առաջնության եզրափակիչ տուրի շրջանակում կայանալիք խաղերում «Արարատ-Արմենիան» ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ (արտագնա հանդիպում), իսկ «Նոան» սեփական հարկի տակ կընդունի «Արարատին»։
Բացի այդ, գործող չեմպիոնը մայիսի 23-ին կանցկացնի նաև 13-րդ տուրից հետաձգված հանդիպումը՝ հյուրընկալվելով Երևանի «Փյունիկին»։

